ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Լարի Ջոնսոնը կարծում է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների՝ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը զուրկ է ցանկացած իմաստից և չի բերել որևէ կոնկրետ արդյունք։
Ջոնսոնի խոսքով՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում ցանկացած իրական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը։ Նրա կարծիքով՝ նման հանդիպումները հաճախ կազմակերպվում են միայն հանրության ուշադրությունը հիմնական խնդրից շեղելու նպատակով։
«Ներկայիս բանակցությունները բացարձակապես ոչ մի նշանակություն չունեն։ Սա պարզապես թատրոն է, որը ոչ մի թիզ առաջ չի մղել խաղաղ գործընթացը», – նշել է փորձագետը։