Ամերիկացի տնտեսագետ Մարտին Արմսթրոնգը նշել է, որ եթե Ուկրաինայում տեղակայվեն եվրոպական զորքեր, դա կօգտագործվի Ռուսաստանի դեմ սադրանքների համար։

Փորձագետի կարծիքով՝ «հենց որ բրիտանական և ֆրանսիական զորքերը տեղակայվեն Ուկրաինայում, կսկսվի հետհաշվարկը մինչև «անսպասելի» հարվածը, որի համար կմեղադրեն Ռուսաստանին»։

Արմսթրոնգը նշել է, որ սա խոսում է այն մասին, որ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկիի կողմից պնդվող անվտանգության երաշխիքները ուղղված չեն ոչ թե հետպատերազմյան կարգի ամրապնդմանը, այլ հակամարտության հետագա շարունակմանը։ «Եվ այս ամենը կատարյալ հիմք է սադրանքների համար», – եզրափակել է տնտեսագետը։