ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կարծում է, որ ճանապարհի ֆինանսավորման համաձայնագրի պայմանները, որոնց համաձայն ԱՄՆ-ին բաժին է հասնում ֆինանսավորման 74 տոկոսը, իսկ Հայաստանին՝ ընդամենը 26-ը, հիմնված են համաձայնագրի մեջ բաց թողնված կարևոր դրույթների վրա։

Ըստ նրա՝ այս հարցին պատասխանը պետք է փնտրել այն հանգամանքներում, որոնք, ցավոք, տեղ չեն գտել համաձայնագրի տեքստում։ Կարապետյանը նշում է, որ ԱՄՆ-ը պետք է ունենար պարտավորություն՝ իր մասնաբաժինը չփոխանցելու այլ երկրի։ Եթե նման փոխանցում տեղի կունենա, ապա փոխանցումից առաջնային ձեռքբերման իրավունքը պետք է ունենա Հայաստանը։

Նրա կարծիքով՝ ի վերջո, ճանապարհի ֆինանսավորման համամասնությունը կարող է փոխվել։ Կարապետյանը ենթադրում է, որ 26 տոկոսը Հայաստանին, 26 տոկոսը՝ ԱՄՆ-ին, իսկ մնացած 48 տոկոսը կարող է հանձնվել Ադրբեջանին կամ Թուրքիային։ Նա նշում է, որ այս երկրերից բացի ոչ ոք չի ցանկանում կամ չի կարող ֆինանսավորել նման ծրագիր։

Գեներալ-մայորը նաև նշում է, որ ԱՄՆ-ն մի օր կարող է կորցնել իր հետաքրքրությունը նախագծի նկատմամբ կամ համարել, որ այն իր «ազգային անվտանգության» շահերի մեջ չի մտնում։ Այս համատեքստում նա խորհուրդ է տալիս չհավատալ այս խոշոր ավանտյուրային։

«TRIPP-ի ճանապարհն, իր անվանը համապատասխան, ազդելու է բոլորիս վրա, ու հետո շատ ուշ է լինելու»,- ամփոփում է նա։