Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում գրառում է կատարել՝ ամփոփելով Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպման արդյունքները։
Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 22-ին՝ Շվեյցարիայում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։ Բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ։
Զելենսկին հանդիպումը բնութագրել է որպես «արդյունավետ և բովանդակային»։ Նա նշել է, որ շնորհակալություն է հայտնվել ԱՄՆ նախագահին՝ հակաօդային պաշտպանության համար նախկինում տրամադրված հրթիռային փաթեթի համար, և դիմել է լրացուցիչ օգնության խնդրանքով։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը նախապես հայտարարել էր, որ չի մասնակցելու ՎԷՖ-ի աշխատանքներին՝ պատճառաբանելով, որ Ուկրաինային վերաբերող հիմնական փաստաթղթերը դեռևս չեն համաձայնեցված։