Հանրությանը հայտնի էր, որ կառավարությունում բաժանված մի քանի միլիարդ դրամ կազմող պարգեւավճարները տրվել են միայն 2025 թվականի առաջին կիսամյակի համար։ Սա առաջին ցնցումն էր, որը հասել է հանրությանը։ Սակայն, ինչպես պարզվում է, սպասվում է նաև երկրորդ ցնցումը։
Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու որոշ նախարարներ ներկայացնում էին, թե պարգեւավճարները տրվել են մեկ տարվա կտրվածքով՝ 7-8 միլիոն դրամի չափով, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ 14 միլիոն դրամի, հետո նույն վարչապետը հայտարարեց, որ պետական որոշման շրջանակում ամսական ստացել է 1,5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում։ Սա հարց է առաջացնում, թե ինչպես է հնարավոր, որ մեկ կիսամյակի համար տրվող միանվագ 13-14 միլիոն դրամի գումարը փոխակերպվում է ամսական 2 միլիոն 300 հազար դրամի ավելացման։
Տեղեկություններ կան, որ առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաները կպարգեւատրվեն նաև երկրորդ կիսամյակի համար։
Պարզվում է՝ դեռևս հունիսին քննարկվել է պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերի կտրուկ բարձրացման հարցը։ Քանի որ դա օրենքի շրջանակներում ընթացիկ տարում հնարավոր չէր, որոշել են պարգեւավճարների տեսքով։