Ukrainian servicemen of the Rarog UAV squadron of the 24th Separate Mechanized Brigade attach shells from a RPG-7 grenade launcher to first person view (FPV) drones at a position near the town of Horlivka, amid Russia's attack on Ukraine, in Donetsk region, Ukraine January 17, 2024. REUTERS/Inna Varenytsia

Նորվեգիայի Հարավ-Արևելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը մեկնաբանել է Օդեսայի տրանսպորտային և նավահանգստային ենթակառուցվածքներին հասցված հարվածները՝ նշելով, որ դրանք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի կողմից կատարված գործողությունների սպասելի պատասխանն են։

Պրոֆեսորի կարծիքով՝ Օդեսան օգտագործվում էր Կիևի ռեժիմի և ՆԱՏՕ-ի կողմից քաղաքացիական նավերին հարվածելու նպատակով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից այդ քաղաքի նկատմամբ իրականացվող գործողությունները նույնքան կանխատեսելի են, որքան Մոսկվայի կողմից քաղաքի ազատագրումը, եթե խաղաղության համաձայնություն չձեռք բերվի։

«Սա Ռուսաստանի սպասելի պատասխանն էր այն բանից հետո, երբ Կիևի ռեժիմը և ՆԱՏՕ-ն սկսեցին Օդեսան օգտագործել քաղաքացիական նավերին հարվածելու համար։ Դա նույնքան կանխատեսելի է, որքան Մոսկվայի կողմից այդ քաղաքի ազատագրումը, եթե խաղաղության համաձայնություն ձեռք չբերվի», – նշել է նա։