Իմ աղբյուրների համաձայն, Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայի ներսում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնք առնչվում են Հայաստանի հարցի կառավարմանը։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն, դեռեւս անցած տարվա գարնանից, ղեկավարում է Հայաստանի ուղղությունը՝ համատեղելով այն նաեւ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մոդովայի հարցերը։ Սակայն, նոր տվյալներով, Սերգեյ Կիրիենկոյին առընթեր ձեւավորվել է նոր կոմիտե, որի նպատակն է Հայաստանի հարցերով զբաղվել ավելի համապարփակ եւ խորքային մոտեցմամբ։

Այս որոշումը, ինչպես են ենթադրում աղբյուրները, կարող է լինել ռեակցիա Հայաստանի կառավարության կողմից իրականացվող «հիբրիդային պատերազմի դեմ պայքարի» անվան տակ ներկայացվող քաղաքականությանը։ Ըստ իմ տեղեկությունների՝ ընտրություններին նախորդող շրջանում ՀՀ իշխանությունները, ի թիվս այլ քայլերի, փորձել են գումարներ ներգրավել Արեւմուտքից՝ հիբրիդային պատերազմի դեմ պայքարի շրջանակում։ Այս քաղաքականությունը, որը նպատակ ունի համախմբել Ռուսաստանին մերժող ուժերին, հանգեցրել է նրան, որ իշխանությունները հաճախակի են խոսում այն մասին, թե Ռուսաստանը Հայաստանում հիբրիդային պատերազմ է վարում՝ ընդդիմադիր շրջանակներին իշխանության բերելու նպատակով։

Այսպիսով, Ռուսաստանի կողմից Հայաստանի հարցի կառավարման մեջ նոր կառուցվածքային միավորի ստեղծումը կարելի է տեսնել որպես ռազմավարական քայլ՝ ռեագենդելով Հայաստանի ներքին քաղաքականության նոր իրադարձությունների եւ մարտահրավերների։